Բաժիններ՝

«Բարսելոնան» ցանկանում է թիմում պահել Ադրիանոյին

«El Mundo Deportivo»-ն տեղեկացնում է, որ «Բարսելոնան» մտադիր է թիմում պահել բրազիլացի պաշտպան Ադրիանո Կորեային:

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը նոր պայմանագիր է առաջարկում Ադրիանոյին: Նախնական տեղեկություններով՝ պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2018 թվականը:

Աղբյուրը հայտնում է նաև, որ բրազիլացուն ակումբում պահելու միտքը թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեինն Է:

Ադրիանոն իսպանական Պրիմերայի նախորդ առաջնությունում 4 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 2 գոլի հեղինակ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս