Շուշիի ուսանողներն ու դասախոսները կապահովվեն հանրակացարանային բարձրակարգ պայմաններով
ԼՂՀ Շուշի քաղաքում շարունակվում են ՀՀ ազգային ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի և Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի ուսանողների համար նախատեսված հանրակացարանի շենքի վերակառուցման-վերանորոգման աշխատանքները:
ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ արդեն ավարտվել են հանրակացարանի էլեկտրամոնտաժման ու սանտեխնիկական աշխատանքները: Ընթացքի մեջ է շենքի հարդարման, արտաքին երեսպատման ու բարեկարգման աշխատանքները: Հանրակացարանը 182 տեղանոց է, ունի բարձրակարգ համարներ` նախատեսված դասախոսական կազմի ընտանիքների համար: Շենքը 5 հարկանի է, ունի նաև նկուղային հարկ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ շինարարությունն իրականացնող կապալառուն «Շինվեր պլյուս» ընկերությունն է, պատվիրատուն` ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը: Այն իրականացվում է արտաբյուջետային միջոցների հաշվին: