«Ռեալը» մերժել է «ՊՍԺ»-ի 120 մլն առաջարկը Կրիշտիանու Ռոնալդուի համար
Մադրիդյան ակումբը մտադիր չէ բաժանվել պորտուգալացուց` 1 մլրդ եվրոյից պակաս գնով:
«ՊՍԺ»-ի սեփականատերերը հանդիպել են «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ:
Քաթարցիները Ռոնալդուի համար առաջարկել են 120 մլն եվրո, բայց մերժում են ստացել, հաղորդում է AS-ը: Ինչպես հաղորդում է աղբյուրը, Պերեսը հիշեցրել է ֆրանսիական ակումբի ներկայացուցիչներին, որ պորտուգալացու համար հրաժարադրամը կազմում է 1 մլրդ եվրո:
Փետրվարին պորտուգալացի հարձակվողի գործակալ Ժորժե Մենդեշը հայտարարել էր, որ եթե ակումբը որոշի բաժանվել հարձակվողից, ապա գնորդը պետք է վճարի մինիմում 300 մլն ֆունտ (ավելի քան 420 մլն եվրո):
Պատրաստեց Անի Գաբուզյանը