Բաժիններ՝

IT ոլորտի հայկական ընկերությունները եվրոպական ավտովազքի դուրս կգան

Այս տարի սեպտեմբերի 21-ից կմեկնարկի Հայաստանյան ՏՀՏ ընկերությունների եվրոպական ավտովազքը: Ինչպես 168.am-ին հայտնեց նախագծի հեղինակ «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդի» գործադիր տնօրեն Վահան Հովսեփյանը, առաջիկա չորեքշաբթի ՏՏ Զարգացման աջակցության խորհրդի նախագիծը կներկայացվի վարչապետին:

Ըստ նրա՝ 60 հայկական ընկերություններ գնալու են 20 եվրոպական երկրներ 23 քաղաքաներով, որոնցից գլխավորը՝ Մարսել, Սոֆիա, Պրահա, Վարշավա, Բեռլին, և այլն, որտեղ ներկայացնելու են հայկական ՏՀՏ բրենդը, թե ինչով է ՀՀ-ն հետաքրքիր եվրոպական գործընկերների համար որպես ճանապարհ դեպի ԵՏՄ և տարածաշրջան: Ներկայացվող թեմաներն են՝ Հայաստանի ներդրումային պոտենցիալը, ոլորտի զարգացմանն ուղղված պետական ծրագրերը, ազատ տնտեսական գոտիներ, Հայաստանի գրավչությունը, որպես Եվրասիական Տնտեսական Համագործակցության անդամ երկիր, Հայաստանը, որպես կամուրջ դեպի Միջին և Կենտրոնական Ասիա, Մերձավոր Արևելք, Հայաստանում կատարված ներդրումների և հաջողակ լուծումների օրինակներ՝ National Instruments, MIC, mLAB, Technology and Science Dynamics, Sinopsys, D-Link, PicsArt, Zangi և այլն:

«Ուզում ենք այդ կարծրատիպը կոտրենք, որ Հայաստան նշանակում է Եղեռն, Մասիս սար, Նոյ և այլն: Ուզում ենք ցույց տանք, որ Հայաստան նշանակում է հայթեք»,- ասաց Վ. Հովսեփյանը:

Նա նշեց, որ աշխատանքային խումբ է ստեղծվել, որի մեջ ներառվել են նաև ՁԻՀ-ը, սփյուռքի և ԱԳՆ նախարարությունները, ՓՄՁ ԶԱԿ-ը: Նախագիծը կիրականացվի «Թի-Էս-Դի» ընկերության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ համատեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս