Բաժիններ՝

Ռուսաստանը չպետք է գոյություն ունենա մեր քաղաքակիրթ աշխարհում. Դևիդ Տրիսման

Դևիդ Տրիսմանի կարծիքով 2018թ. ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը չպետք է անցկացվի Ռուսաստանում:

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախկին ղեկավար Դևիդ Տրիսմանը ելույթ է ունեցել 2018թ. ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը եվրոպական հավաքականների կողմից բոյկոտելու առաջարկով: Նրա համոզմամբ, մրցաշարը չպետք է անցկացվի Ռուսաստանում` երկրում տիրող կոռուպցիայի և ռասիզմի պրոբլեմների պատճառով:

«Իմ հիմնական միտքը կայանում էր նրանում, որ ՈւԵՖԱ-ի բոլոր անդամները պետք է գործեն միասին, որպեսզի ստիպեն ՖԻՖԱ-ին բարեփոխումներ կատարել: Ես մնում եմ իմ մտքին: Ես մտածում եմ, որ արժե գնալ դրան:

2018թ. Աշխարհի առաջնության անցկացման վայրի ընտրությունների ժամանակ կոռուպցիայի վերաբերյալ գործը անհնար է բացահայտել` վերացվել են բոլոր համակարգիչներն ու փաստաթղթերը: Ոչ ոք չի կարող պարզել, թե ինչ է եղել ընտրությունների ժամանակ:

Ռասիզմի մասին հարցը նույնպես ծայրահեղ կարևոր է: Այն երկիրը, որտեղ խաղացողին կարող են ծաղրել միայն այն բանի համար, որ նա սև մաշկ ունի, չի կարող գոյություն ունենալ մեր քաղաքակիրթ աշխարհում: Եթե ես լինեի անգլիացի երկրպագու, ես ոչ մի դեպքում Ռուսաստան չէի գնա»,- ասել է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախկին ղեկավար Տրիսմանը` BBC-ին տված հարցազրույցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս