Բաժիններ՝

«Արսենալը» ջախջախել է «Լիոնին» 6:0 հաշվով

2015-16թթ. մրցաշրջանի նախապատրաստման շրջանակներում, երեկ տեղի են ունեցել մի շարք ընկերական հանդիպումներ:

Անգլիայի անցյալ մրցաշրջանի երրորդ մրցանակակիր «Արսենալը» իր հարկի տակ, 6:0 հաշվով, ջախջախել է ֆրանսիական «Լիոնին»: Գոլերը խփել են Ժիրուն, Կասորլան, Իվոբին, Ռեմզին, Օզիլը և Օքսլեյդ-Չեմբերլենը:

Իսպանական «Վիլյառեալը» 2:1 հաշվով հաղթել է գերմանական «Վոլֆսբուրգին»: Շոտլանդական «Սելթիկը» 2:0 հաշվով պարտության է մատնել ֆրանսիական «Ռեննին»:

Ֆրանսիական «Մարսելը» վստահ, 5:2 հաշվով, հաղթել է թուրքական «Անթալյասպորին», իսկ դորտմունդյան «Բորուսիան» 2:0 հաշվով` «Յուվենթուսին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս