Բաժիններ՝

«Զենիթը» կողպել է Կերժակովին, «Ռեալը» ուժեղանալու է չինացի ֆուտբոլիստով. տրանսֆերային նորություններ

«Զենիթը» բաց չի թողնում Գարային, Վիթսելին և Կերժակովին:

ТАСС-ին տված հարցազրույցում «Զենիթի» գլխավոր տնօրենը հայտարարել է, որ Գարայը և Վիթսելը մնում են Պետերբուրգում, իսկ եթե որևէ մեկը ցանկանում է ձեռք բերել բելգիացուն, ապա պետք է վճարի 100 մլն եվրո: Հետաքրքիր է, ինչպես է այսպիսի խոսքերից հետո իրեն զգում Վիթսելը: Իր լավագույն տարիները նա կնվիրի «Զենիթին», իսկ «Միլանի» և «Չելսիի» մասին դեռևս կարող է մոռանալ:

Վիթսելը, լավ: «Զենիթի» տրամաբանությունը հասկանալի է` ոչ ոք չի ցանկանում վաճառել իր լավագույն ֆուտբոլիստներին: Բայց զարմանք են առաջացնում Միտրոֆանովի մյուս խոսքերը. «Կերժակովի վաճառքը այլ ակումբ բացառված է, վարձակալությունը` նույնպես»: Այն դեպքում, երբ մարզիչ Վիլլաշ-Բոաշը հարձակվողից հրաժարվել է: Դուրս է գալիս, որ հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն տեղափոխվելու է ФНЛ: Այնտեղ նա պետք է խաղա «Զենիթ-2»-ի կազմում, կամ վերջացնի ֆուտբոլիստի կարիերան և դառնա աշխատավոր:

«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Լյանմինգին:

Օրվա գլխավոր նորությունը այսպես է հնչում. ««Ռեալը» կարող է ակումբի պատմության մեջ առաջին անգամ չինացի վերցնել»: Hinhua գործակալությունը տեղեկություն է տարածել, որ «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերում 19-ամյա չինացի ֆուտբոլիստ Լին Լյանմինգի նկատմամբ: Հաղորդվում է, որ ակումբը չինացու համար կվճարի 300 հազար եվրո:

«Ատլետիկոն» ետ բերեց Ֆիլիպպե Լուիսին:

Այդ մասին վաղուց խոսում էին և վերջապես դա կատարվեց: Ֆուտբոլիստը վերադառնում է այնտեղ, որտեղ իրեն լավ է ցգում` «Ատլետիկո»: Ֆիլիպպեն «Չելսիում» չկարողացավ ցուցադրել իր լավագույն որակները: Եվ ընդհանրապես նա գրեթե դաշտ դուրս չեկավ: «Ատլետիկոն» իր չեմպիոնության կերտողներից մեկի համար կվճարի 16 մլն եվրո, այն դեպքում, երբ վաճառել էր նրան 20 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս