Ում է հակացուցված լոլիկը. 8 խիստ արգելքներ
Այս համեղ պտուղներում կան մի շարք հակացուցումեր և առողջության համար թաքնված վտանգներ:
Լոլիկները պարունակում են շատ վիտամիններ (A, B2, B6, PP, E, և հազվադեպ վիտամին К) և առողջ օրգանիզմի համար օգտակար թթուներ (խնձորաթթու, կիտրոնաթթու): Սակայն այս հրաշալի բանջարեղենը կարող է նաև վնասել:
Կա մարդկանց բավականին մեծ խումբ, ում հակացուցված է լոլիկը և կան շատ մարդիկ, ովքեր սխալ են այն օգտագորղում` վնաս պատճառելով օրգանիզմին:
1. Ալերգիա:
Լոլիկներից (և այլ գունավոր բանջարեղեններից) պետք է զգուշանան ալերգիա ունեցող մարդիկ: Որոշներին ընդհանրապես արգելված է լոլիկը:
2. Լեղապարկային քար ունեցող:
Օրգանական թթուները մասնակցում են սննդի մարսման գործընթացին, ակտիվացնում են ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի աշխատանքները, ուժեղացնում են աղիքների շարժիչային ֆունկցիաները: Բայց լեղապարկային քար ունեցող մարդկանց հակացուցված է լոլիկ օգտագործելը, քանի որ այն կարող է սրել իրավիճակը: Լոլիկն առաջացնում է լեղեթորման ուժեղ ազդեցություն:
3. Երիկամների հիվանդություն:
Եթե Դուք պրոբլեմներ ունեք միզասեռական համակարգում, ապա շատ լոլիկ ուտել չի կարելի: Թրթնջկաթթուն վատ է ազդում ջրաաղային նյութափոխանակության վրա: Եփված և պահածոյացված լոլիկները հանգեցնում են երիկամներում քարերի աճին:
4. Հոդերի հիվանդութուն:
Լոլիկի հենց այդ նույն թրթնջկաթթուն ուժեղ ցավեր է առաջացնում հոդերում: Այնպես որ հենաշարժական համակարգի խնդիրների դեպքում լոլիկ ուտել չի կարելի:
5. Ծխելը:
Որոշ հետազոտողներ կարծում են, որ լոլիկն ուժեղացնում է նիկոտինային կախվածությունը:
6. Պանկրեատիտ:
Պանկրեատիտի ժամանակ հակացուցված է ուտել կանաչ և անհաս լոլիկներ:
7. Աղեստամոքսային հիվանդություններ:
Ստամոքսի խոցի և բարձր թթվայնությամբ գաստրիտի դեպքում չի կարելի տարվել լոլիկով: Սրման ընթացքում պետք է ամբողջությամբ բացառել սննդակարգից:
8. Հիպերտոնիա:
Արյան բարձր ճնշում և այլ սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց չի խրախուսվում օգտագործել պահածոյացված և մարինացված լոլիկներ:
Ինչպես պետք է ուտել լոլիկը` օրգանիզմին վնաս չհասցնելու համար:
Նրանք, ովքեր պահում են դիետա, խորհուրդ չի տրվում լոլիկն ուտել հացի, ձկան, ձվի և մսի հետ: Լոլիկի և հացի օգտագործման միջև ընդմիջումը պետք է տևի մի քանի ժամ:
Ինչպես նաև, խորդհուրդ չի տրվում սնունդ ընդունելուց հետո խմել լոլիկի հյութ: Այն կարելի է խմել ուտելուց հետ առնվազն 30 րոպե հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը