«Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելլին հրաժարվել է С Սերիայի ակումբ տեղափոխվելուց
Իտալիայի հավաքականի հարձակվողը պատրաստ չէ նման մարտահրավեր ընդունելուն:
Շաբաթ Մարիո Բալոտելլին պաշտոնական հրավեր է ստացել «Միլանի» իր նախկին թիմակից և «Լուպա Կաստելլի» ակումբի պատվավոր նախագահ Մարկո Ամելլիից:
«Երկու տարվա ընթացքում մեզ «Միլանում» կապում էին երկկողմանի հրճվանքի, ընկերության և հարգանքի հիասքանչ հարաբերությունները: Քանի որ Դու հանդիսանում ես «Լուպա Կաստելլիի» նախագահը, ես շնորհակալ եմ Քո ակումբում խաղալու հրավերքի համար:
Ես չեմ կարող ընդունել այդ մարտահրավերը շատ պատճառներով և փաստարկներով, որոնք Դու գիտես: Ոչ մի կերպ չեմ ցանկանում արհամարհել Քո ակումբը: Շնորհակալություն Քեզ: Ես կշարունակեմ երկրպագել Քո ակումբին»,-ցիտում է Բալոտելլիին Football Italia-ն:
Մեկ ու կես տարվա ընթացքում Մարիոյին «Միլանում» չհաջողվեց արդարացնել ակումբի սպասելիքները և նա անցյալ ամառ 20 մլն եվրոյով վաճառվեց «Լիվերպւոլին»:
Մերսիսայդցիների շարքերում Մարիո Բալոտելլին 28 հանդիպումների ընթացքում խփել է ընդամենը 4 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը