Բաժիններ՝

Այս պահի դրությամբ Հայաստանում ԱՊՊԱ ունի 433 հազար ավտոմեքենա

2015թ. հունիսի 30-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 433,136, ինչը նախորդ ամսվա համեմատ մնացել է գրեթե անփոփոխ: Ըստ Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած տվյալների՝ հունվար-հունիս ժամանակահատվածի համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 4∙2 մլրդ դրամ:

Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 3,315 դիմում, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 142-ով։ Հատուցման միջին չափը 2015թ. հունիս ամսվա դրությամբ կազմել է 209,186 ՀՀ դրամ:

2015 թ. հունիս ամսվա դրությամբ վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 51%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս