8 հարց, որոնք կհետաքրքրեն Աստծուն
Անսպասելի և իմաստուն հարցեր, որոնք Դուք կարող եք ստանալ կյանքի վերջում:
1. Աստված չի հարցնի, թե ինչ մեքենա ունես:
Նա կհարցնի, թե քանի մարդու ես մեքենայով տեղ հասցրել, որոնք փոխադրամիջոց չեն ունեցել:
2. Աստված չի հարցնի, թե քո տունը քանի քառակուսի մետր է:
Նա կհարցնի, թե քանի մարդու ես հյուրընկալություն ցուցաբերել:
3. Աստված չի հարցնի, թե քանի զգեստ ունես պահարանում:
Նա կհարցնի, թե քանի մարդու ես օգնել, որ հագնվեն:
4. Աստված չի հարցնի, թե քո ամենաբարձր աշխատավարձն ինչքան է եղել:
Նա կհարցնի, արդյո՞ք դու քո բնավորությամբ փոխզիջման գնացել ես` այդ աշխատավարձը ստանալու համար:
5. Աստված չի հարցնի, թե աշխատանքում ինչ պաշտոն ես ունեցել:
Նա կհարցնի, արդյո՞ք դու քո աշխատանքը մաքուր սրտով ես կատարել:
6. Աստված չի հարցնի, թե քանի ընկեր ես ունեցել:
Նա կհարցնի, թե քանի մարդու համար ես դու ընկեր եղել:
7. Աստված չի հարցնի, թե ինչպիսի հարևաններ ես ունեցել:
Նա կհարցնի, թե ինչպես ես դու վերաբերվել քո մտերիմներին:
8. Աստված չի հարցնի քո մաշկի գույնի մասին:
Նա կհարցնի քո բնավորության կերտվածքի մասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը