Բաժիններ՝

ESPN. Միշել Պլատինին ֆուտբոլի ամենաազդեցիկ դեմքն է

Ամերիկյան ESPN-ն հեռուստաընկերությունը կրկին կազմել է ֆուտբոլի 50 ամենաազդեցիկ մարդկանց ցանկը, որը գլխավորում է ՈՒԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինին: Պլատինին ստացել է ձայների մեծամասնությունը, բայց ասել, որ բացահայտ ֆավորիտ է եղել, սխալ կլինի: Երկրորդ տեղում հայտնվել է պորտուգալացի ֆուտբոլային հայտնի գործակալ Ժորժե Մենդեշը: Լավագույն եռյակը եզրափակել է Անգլիայի Պրեմիեր լիգայի գործադիր տնօրեն Ռիչարդ Սկեդմորը:

Կարլ Հայնց Ռումինիգեն, ով «Բավարիայի» տնօրեններին խորհրդի նախագահն է, հայտնվել է 4-րդ տեղում, «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիր արգենտինացի Լիոնել Մեսսին՝ 5-րդ:

Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, ՊՍԺ-ի ղեկավար Նասեր Ալ Խելաֆեին, ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը, «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս