«Մանչեսթեր Յունայթեդը» խնդրում է պաշտպան Սերխիո Ռամոսին՝ հրապարակավ հայտարարել «Ռեալից» հեռանալու ցանկության մասին
Անգլիացիները հուսով են, որ «Ռեալի» երկրպագուները ճնշում կգործադրեն:
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հույս ունի, որ ֆուտբոլիստի խոսքերը կստիպեն Ֆլորենտինո Պերեսին վաճառել նրան: Marca-ի լրագրողների կարծիքով, եթե Ռամոսը նման հայտարարություն անի, ապա ակումբի երկրպագուները չեն հասկանա, թե ինչու է նախագահը պահում այն ֆուտբոլիստին, ով այլևս չի ցանկանում խաղալ «Ռեալում»:
Ավելի վաղ The Guardian-ը հաղորդել էր Սերխիո Ռամոսի և «Ռեալի» ղեկավարության զրույցի և այն մասին, որ ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ տրանսֆերային պատուհանի ընթացքում: AS-ը հայտնել էր նաև «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկած գումարի չափի մասին` 60 մլն եվրո:
Սերխիո Ռամոսը «Ռեալում» անցկացրել է 10 մրցաշրջան` 2005թ. 27 մլն եվրոյով տեղափոխվելով «Սևիլիայից»:
Ռամոսն Աշխարհի չեմպիոն է և Եվրոպայի կրկնակի չեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը