Գվարդիոլան ուզում է իր թիմում տեսնել «Բարսելոնայի» 19-ամյա հարձակվողին
Sport.es-ը հայտնում է, որ Մյունհենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկություն է հայտնել իր ակումբի կազմում տեսնել «Բարսելոնայի» 19-ամյա հարձակվող Ադամա Տրաորեին:
Տրաորեն վերջին մրցաշրջանում բացառապես հանդես է եկել «Բարսելոնայի» 2-րդ թիմում և գրեթե միշտ դուրս է եկել փոխարինման: Նա ակումբի կազմում անցկացրել է 37 հանդիպում (ընդհանուր՝ 76 րոպե)՝ դառնալով 3 գոլի հեղինակ: Կատալոնական թիմի հիմնական կազմում 2013/14 մրցաշրջանում 1 հանդիպում է անցկացրել:
Սիրարփի Աղաբաբյան