Բաժիններ՝

Ես իմ մտքում որոշել եմ, որ ես ամենալավն եմ

Արտահայտություններ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

1. Դիդիե Դրոգբա.

Շատերն աշխարհում գիտեն, որ Ռոնալդուն լավագույնն է, բայց վախենում են այդ մասին ասել:

2. Ֆերնանդո Տորես.

Ինձ համար նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նա մեքենա է: Նա անհամեմատելի է:

3. Սըր Ալեքս Ֆերգյուսոն:

Ռոնալդուն կարող էր խաղալ «Միլլուոլի», «Ռեյնջերսի» և «Դոնկաստերի» կազմերում և, միևնույն է` հեթ-տրիկներ կաներ: Ես վստահ չեմ, որ Մեսսին ընդունակ է դրան: Ռոնալդուն երկու գերազանց ոտքեր է, արագություն և անձնուրաց խաղ օդում: Իսկ Մեսսին, իմ կարծիքով, բացառապես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է, և Դուք հասկանում եք, թե ինչի մասին եմ ես խոսում:

4. Ռիո Ֆերդինանդ:

Ռոնալդուն կատարյալ ֆուտբոլիստ է:

5. Էմմանուել Ադեբայոր:

Ռոնալդուն լավագույն ֆուտբոլիստն է, ում հետ ես երբևէ խաղացել եմ, և լավագույնը աշխարհում:

6. Ռոբերտո Բաջո:

Ռոնալդուն իրեն ցույց է տվել երեք տարբեր լիգաներում: Նա լավագույնն է: Ոչ ոք չի կարող անել այն, ինչ նա է անում և ինչպես նա է անում:

7. Զորան Տոշիչ:

Մեսսի՞ն, թե՞ Ռոնալդուն: Նման հարց չկա: Ռոնալդուն միշտ ամենալավն է եղել:

8. Մարիո Գյոթսե:

Ես գերմանական Մեսսի՞ն եմ: Ոչ, ես ուզում եմ լինել գերմանական Ռոնալդուն:

9. Ժորժե Մենդեշ:

Կրիշտիանու Ռոնալդուն ավելի կատարյալ ֆուտբոլիստ է, քան Մեսսին:

10. Խաբի Ալոնսո:

Մեսսին և Ռոնալդուն զարմանահրաշ ֆուտբոլիստներ են: Դա Դուք կարող եք դիտարկել՝ տեսնելով, թե նրանք ինչպես են օր օրի ավելի շատ խփում, բայց ինձ համար լավագույնը Ռոնալդուն է:

11. Սերխիո Ռամոս:

Վախենո՞ւմ եմ ես արդյոք Մեսսիից: Կյանքում երբեք չեմ վախեցել մրցակիցներից: Եվ, ի դեպ, աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Ռոնալդուն է, իսկ հետո` Մեսսին: Նա լավագույններից մեկն է:

12. Ռաֆայել Նադալ:

Հաջորդ անգամ, երբ Ռոնալդուին կհամեմատեք ուրիշ ֆուտբոլիստի հետ, մի քիչ ննջեք, Դուք երևի լավ վիճակում չեք:

13. Պեպե:

Ռոնալդուին համեմատել Մեսսիի հետ, դա նույնն է, եթե համեմատեք այլմոլորակայինին մարդու հետ: Ռոնալդուն արյուն չունի: Նա իդեալական է:

14. Զինեդին Զիդան:

Ռոնալդուն ինչ-որ այլմոլորակային բաներ է անում: Եթե նա այդպես շարունակի, ապա կանցնի Մեսսիից՝ մրցանակների քանակով:

15. Չիչարիտո:

Ռոնալդո՞ւն, թե՞ Մեսսին: Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նրանից հետո` Մեսսին:

16. Գարեթ Բեյլ:

Ինձ համար Ռոնալդուն ընդօրինակման տիպար է: Նա լավագույն ֆուտբոլիստն է, որին երբևէ տեսել է աշխարհը:

17. Կրիշտիանու Ռոնալդու:

Մենք Մեսսիի հետ ցանկանում ենք լինել լավագույնները: Ես միշտ ինձ կհամարեմ լավագույնն իմ մասնագիտության մեջ և կշարունակեմ ապագայում էլ աշխատել դրա վրա: Ես իմ մտքում որոշել եմ, որ ես ամենալավն եմ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս