
Թոմ Կրուզն ամուսնանում է իր 21-ամյա ասիստենտուհու հետ

Դերասանուհի Քեթի Հոլմսից ամուսնալուծվելուց 3 տարի անց հոլիվուդյան դերասան Թոմ Կրուզը պատրաստվում է ամուսնանալ, հայտնում է Radar Online-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին: Այս անգամ նրա ընտրյալը 21-ամյա Էմիլի Թոմասն է, ով արտաքնապես նման է դերասանի նախորդ կնոջը՝ Քեթի Հոլմսին:
Եթե իսկապես հարսանիքը տեղի ունենա, ապա դա 53-ամյա, 3 երեխաների հայր Թոմ Կրուզի համար կլինի չորրորդ ամուսնությունը: Նախկինում նա ամուսացել էր Միմի Ռոջերսի, Նիկոլ Քիդմանի, Քեթի Հոլմսի հետ:
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, սիրավեպը սկսվել է 2014-ին՝ այդ ժամանակ Կրուզը նրան հրավիրել էր աշխատել՝ որպես ասիստենտ «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի նկարահանման ժամանակ, որը էկրաններ է դուրս գալու 2015թվականի հուլիսի 31-ին:
Զույգը սկսել էր հանդիպել անցած տարվա դեկտեմբերից: