Բաժիններ՝

Օգտակար խորհուրդներ դեմքի մաշկի խնամքի համար

Կնճիռների դեպքում. մեկ բաժակ խաղողի գինին, 10 գր. չորացրած երիցուկը և մեկ թեյի գդալ սալիցիլային սպիրտը թրմել: Պահել 5 օր, ապա քամել: Թանզիֆը թրջել հեղուկի մեջ և 5 րոպե դնել դեմքին: Գործողությունը կատարել 10 օր: Մնացածն օգտագործել որպես մաշկը մաքրող միջոց։

Կնճիռների դեպքում վերցնել 30 գր. երիցուկի ծաղիկները, 20գր. դաղձը, 10գր. հազրեվարդը և 20գր. լավ մանրացված սալիցիլաթթուն: Խառնուրդի վրա լցնել 1 լիտր լավորակ գինի ու պահել 15 օր, հետո քամել և մզվածքով ամեն երեկո մերսել դեմքը:

Ձմռանը և աշնանը խորհուրդ է տրվում մաշկը մաքրել տաքացրած բուսական յուղերով. այն իր մեջ կառնի կեղտն ու փոշին և մաշկը չի զրկի բնական ճարպային շերտից: Դեմքի յուղը պետք է մաքրել բամբակով՝ նախապես այն թրջելով որևէ մրգահյութի և եռջրի խառնուրդի մեջ:

Ռեհանն ընդունված է օգտագործել նաև կոսմետիկայում: 50 գր. թարմ ռեհանը թրմել 200 գր. ձիթապտղի յուղի մեջ: 1 շաբաթ հետո քամել և օգտագործել կոտրվող եղունգների և արմունկների կոշտացած մաշկի դեպքում:

Պատրաստեց՝ 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս