Համաշխարհային բանկը հաստատել է Ադրբեջանի հետ համագործակցության հնգամյա փաստաթուղթը

Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի գործադիր տնօրենների խորհուրդը հուլիսի 21-ին հաստատել է Ադրբեջանի հետ համագործակցության հինգամյա փաստաթուղթը հայտնում է contact.az-ը:

Փաստաթուղթը ենթադրում է ՀԲ խմբի երեք անդամների համատեղ ռազմավարությունը Ադրբեջանի հարցով 2015-2020թթ. ու նախատեսում է աջակցություն կայուն զարգացման ճանապարհին, որը հիմնված է լինելու մասնավոր ոլորտի վրա, ասվում է ՀԲ-ի տարածած հաղորդագրության մեջ:

ՀԲ-ն նշել է, որ «վերջին տասնամյակներին Ադրբեջանը աննախադեպ զարգացում է ապրել աղքատության կրճատման ու ընդհանուր բարեկեցության բարձրացման ճանապարհին»:
Բանկի հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանը գտնվում է զարգացման նոր տնտեսական մոդելի որոնման ուղու վրա՝ կապված նավթի գների իջեցման, նավթարդյունահանության մակարդակի կրճատման ու տարածաշրջանում անորոշ տնտեսական հեռանկարների պայմաններում:

Տեսանյութեր

Լրահոս