Բաժիններ՝

Մենք հույս ունենք, որ բանակցային գործընթացը կինտենսիվանա. Իգոր Պոպով

Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, թե իրենք հույս ունեն առաջընթաց գրանցել ԼՂ կոնֆլիկտի կարգավորմանն առնչվող բանակցություններում:

«Մի քանի օր առաջ մենք այցելել ենք Երևան ու հանդիպել երկրի նախագահի ու ԱԳՆ ղեկավարի հետ: Երևանյան հանդիպումների ժամանակ քննարկվել են բանակցային գործընթացում ընթացիկ վիճակին, ինչպես նաև սահմանում ու շփման գծում տիրող վիճակին առնչվող հարցեր»,-ասել է Պոպովը:

Դիվանագետը ասել է, որ իրենք հանդիպումներ են ունեցել նաև Վիեննայում: «Մենք Վիեննայում անցկացրել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հերթական նիստը, մեր գործընկերներին տեղեկացրել ենք քննարկումների մասին»,-հայտնել է նա:

Պոպովը նշել է, որ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը քննարկվել են ԼՂ կոնֆլիկտի կարգավորման բանակցությունների ներկայիս վիճակին առնչվող հարցեր:

«Մենք հույս ունենք, որ բանակցային գործընթացը կինտենսիվանա: Հուսով ենք՝ դարձյալ հանդիպումներ կունենանք, սակայն դեռ հայտնի չէ, թե դրանք երբ տեղի կունենան»,-ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը:
Պապովն ասել է, որ բանակցային գործընթացին միշտ վերաբերվել է «զգուշավոր լավատեսությամբ»:

«Հուսով ենք, որ կկարողանանք առաջ շարժվել: Առջևում մեզ հանդիպումներ են սպասվում: Ես չգիտեմ՝ արդյոք կկայանա այդ հանդիպումը օգոստոսին, քանի որ սկսվում է արձակուրդների շրջանը: Հուսով ենք, որ հանդիպումները կշարունակվ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս