Բաժիններ՝

Պենտագոնի ղեկավարն անսպասելիորեն մեկնել է Իրաք

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը Սաուդյան Արաբիայում բանակցություններից հետո շատերի համար անսպասելիորեն մեկնել է Իրաք:

Associated Press-ի տվյալներով՝ Էշթոն Քարտերը մտադիր է Իրաքի ղեկավարության հետ քննարկել ռազմական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև ԴԱԻՇ-ին հակազդելու վերաբերյալ խնդիրներ:

Այցի մանրամասները դեռ հայտնի չեն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պենտագոնի ղեկավարը մերձավորարևելյան ճանապարհորդության ընթացքում կայցելի Իսրայել, Սաուդյան Արաբիա ու Հորդանան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031