Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը շարունակում է հարստանալ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Մի կողմից Հայաստանի քաղավիացիայի ոլորտը քայքայվում է, բայց դրան զուգահեռ ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը շարունակում է հարստանալ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մովսիսյանն իր պաշտոնավարման տարիներին կարողացել է սեփական ռեստորանը «հիմնել», նրա անվան հետ է կապվում Երևանի Շիրվանզադե փողոցում գտնվող «Տիշինա» ռեստորանը: Վերջինս նաև «Շկոդա» մեքենայի պաշտոնական ներկրողն է ՀՀ-ում: Իհարկե, Մովսիսյանն իր ունեցվածքի մասին խոսելիս հայտարարում է, թե դա իրենը չէ, այլ եղբորը:
Բայց հասկանալի է, որ ՀՀ-ում պաշտոնյաները մշտապես իրենց ունեցվածքը վերագրում են կնոջը, քեռուն, քավորին և այլն: «Ժողովուրդ»-ը փորձեց Մովսիսյանի հաջողության գաղտնիքը բացահայտել անձամբ նրանից, սակայն նա հարցը լսելուց հետո վրդովվեց՝ ասելով «Ես անձնական հարցերին չեմ պատասխանում, մամուլի քարտուղարին աշխատանքային հարցեր տուր, մի՛ խանգարեք, ես խորհրդակցության մեջ եմ»: Թե ում հետ ինչ էր խորհրդակցում, պարզ չէ, բայց փաստ է, որ քաղավիացիայի կազմակերպումը մեր երկրում ողբալի վիճակում է» ։
Կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։