Բաժիններ՝

Ինչո՞ւ չի կարելի սուրճ խմել 39° տապին

Սուրճը շատերի համար օրվա լավագույն սկիզբն է: Այնուամենայնիվ, եթե ցանկանում եք լավ տրամադրություն ունենալ,  անհրաժեշտ է խուսափել ամառվա տապին սուրճ խմելուց:

Ձեզ ենք ներկայացնում մի քանի պատճառներ, թե ինչո՞ւ է պետք խուսափել սուրճ խմելուց:

1. Սուրճը քնել սիրողների ընկերը չէ: Ամառվա շրջանում օրերը երկար են, իսկ շոգ գիշերներին հատկապես քնել չի լինում: Այնպես որ, այս դեպքում սուրճը լավագույն ընտրություն չէ:

2. Սուրճը մեծ քանակությամբ կոֆեին է պարունակում. տարր, որը բարձրացնում է արյան ճնշումը և նույնիսկ՝ սրտի զարկերը: Դժբախտաբար, այս ամենը կարող է հանգեցնել սրտային հիվանդությունների:

Կարդացեք նաև

3. Սուրճը չորացնում է մաշկը՝ խթանելով կնճիռների առաջացումը:

4. Կոֆեինը հզոր միզամուղ հատկանիշներ ունի, ինչը նշանակում է՝ այն խթանում է օրգանիզմից հեղուկի դուրսբերումը: Խնդիրն այն է, որ հեղուկի հետ միասին, օրգանիզմից դուրս են գալիս այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են՝ երկաթը, կալցիումը և մագնեզիումը:

5. Սուրճն ու տապը լավ համադրություն չէ: Սուրճը խթանում է սթրեսի հորմոնների՝ ադրենալինի և կորիստրոլի արտազատումը, ինչը կարող է հանգեցնել անհանգստության զգացողության և նույնիսկ կարող է ստիպել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմանը:

Եթե հակում ունեք սուրճ խմելու, ապա կարող եք առավոտյան միայն մեկ բաժակ խմել՝ առանց շաքարի և կաթի:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս