Բաժիններ՝

«Նախագահը շատ ընկերական, հաճելի մարդ է և շատ է սիրում իր երկիրը». Օռնելա Մուտի

Իտալական կինոյի աստղ Օռնելա Մուտին ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա դստեր հետ։

Լուսանկարը Մուտին մակագրել է այսպես. «Հիանալի երեկո՝ շատ առանձնահատուկ ընկերների՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և նրա դստեր՝ Անուշ Մինասյանի հետ»։

Օգտատերերից մեկի հարցին, թե ինչ տպավորություններ նա ստացավ Հայաստանի նախագահի հետ հանդիպումից, Մուտին պատասխանել է. «Նախագահը շատ ընկերական, հաճելի մարդ է և շատ է սիրում իր երկիրը»։

Իսկ հարցին, թե ինչ լեզվով էիք խոսում՝ դերասանուհին պատասխանել է՝ անգլերեն՝ թարգմանչի միջոցով, հետո ավելացրել, որ նախագահի դուստրը տիրապետում է իտալերենին։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031