Բաժիններ՝

Հայաստանը չունի ընդհանուր սահման, բայց ԵՏՄ լիիրավ անդամ է. Սերգեյ Սիդորսկի

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում այսօր կայացած արդյունաբերական համաժողովի ժամանակ ներկայացվեց Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների նախագիծը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար, կոլեգիայի անդամ Սերգեյ Սիդորսկին հայտարարեց, որ ակտիվորեն ընթանում են առաջ, ԵՏՄ-ն լիարժեք գործում է այս տարվա հունվարի 1-ից, բայց աշխատանքը չի սկսվել մաքուր էջից. ընդհանուր տնտեսական տարածքը, Մաքսային միությունը և հետագա զարգացումները թույլ են տալիս ասել, որ կա ընդհանուր պրակտիկա, որը հիմք կդառնա ԵՏՄ պետությունների արդյունաբերական համագործակցության համար: Ս.Սիդորսկին նշեց, որ նախագիծը քննարկում են յուրաքանչյուր երկրում, նաև՝ բիզնեսի ներկայացուցիչների հետ:

«Հայաստանն այսօր հանդիսանում է պետություն, որ չունի ընդհանուր սահման, բայց ԵՏՄ լիիրավ անդամ է: Մեր խնդիրն է լսել, թե ինչ հարցեր կան ձեզ մոտ, որ կարող ենք կարճաժամկետ հատվածում օգնել և խոչընդոտները վերացնել»,- ասաց Ս.Սիդորսկին:

Նա նշեց, որ երեկ այցելել է հայկական ձեռնարկություններ, որոշել են հիմնական հեռանկարային ուղղությունները, թե որոնք կինեն հետագա 5 տարիների առաջնահերթությունները. «Այն ճանապարհային քարտեզը, որ ԵՏՄ մտնելիս ընդունվել է, հնարավոր է՝ լրացվի ՀՀ տնտեսության ոլորտների վերաբերյալ որոշ բաժիններով, որ առավելագույնս արագ Հայաստանի տնտեսությունը մոտեցնենք ԵՏՄ պահանջներին»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս