Բաժիններ՝

Անտոնիո Կասանոն խոսել է Մեսսիի և Ռոնալդուի հակամարտության մասին

Իտալացի ճանաչված ու սկանդալային հարձակվող Անտոնիո Կասանոն խոսել է մարզաշխարհի մասին և ժամանակակից ֆուտբոլի ու թենիսի աստղերին համեմատել է իրար:

«Եթե վերցնենք ու դիտարկենք ֆուտբոլի օրինակով, ապա կարելի է ասել, որ Ռոջեր Ֆեդերերը Լիոնել Մեսսին է, իսկ Ռաֆայել Նադալը` Կրիշտիանու Ռոնալդուն: Նրանք երկուսն էլ հիանալի ֆուտբոլիստներ են, բայց չկա որևէ մեկը, ով կարող է համեմատվել Լեոյի հետ: Ճիշտ այդպես էլ աշխարհում չկա թենիսիստ, որ կհամեմատվի Ֆեդերերի հետ»,- իտալացի հարձակվողի խոսքերն է մեջբերում sport.ru կայքը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս