Բաժիններ՝

Ահաբեկչություն Սիրիայի հետ սահմանակից թուրքական քաղաքում. կա 20-ից ավելի զոհ

Ավելի քան 20 մարդ է զոհվել, մոտ 20 մարդ էլ տուժել են Թուրքիայի Սուրուչ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, որը սահմանակից է Սիրիայի Քոբանի քաղաքին, հայտնում են  թուրքական ԶԼՄ-ները:

Ինչպես հաղորդվում է, պայթյունը որոտացել է քաղաքի մշակույթի կենտրոնի հարևանությամբ գտնվող թեյարանում: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, հայտնում է Milliyet-ը:

Թերթը չի բացառում, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:
Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների, շտապօգնության ծառայությունների, աշխատակիցները, իրավապահներ:
Որպես տեղի ունեցածի հիմնական պատճառ է նշվում ահաբեկչությունը:

Սուրուչը գտնվում է Քոբանիից ոչ հեռու, որը վերջին շրջանում դարձել էր ԴԱԻՇ-ի ու քուրդ զինյալների հակամարտության կենտրոնը:

Քոբանին ռազմավարական կարևոր քաղաք է, որտեղ ավանդաբար բնակվել են քրդերը: ԴԱԻՇ-ի գործողությունների հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ են փախել Թուրքիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս