Բաժիններ՝

ԱՄՆ ռազմաօդային ուժերի ուղղաթիռը սխալմամբ հարվածել է աֆղանական զորանոցին. կան զոհեր

Նվազագույնը 14 աֆղանցի զինծառայող է զոհվել Քաբուլից հարավ ընկած Լոգար նահանգի զորանոցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ուղղաթիռների հասցրած ավիահարվածի հետևանքով, հայտնում է իրանական անգլալեզու «Պրես ԹիՎի» հեռուստաալիքը:

«Այս առավոտյան երկու ամերիկյան ուղղաթիռ գրոհել է աֆղանական բանակի զորանոցը: Հրդեհ է սկսվել, այն ամբողջությամբ այրվել է»,-հարվածի փաստը հաստատել են տեղի իշխանությունները:

CNN-ի տվյալով՝ դեպքի հետևանքով զոհվել է նվազագույնը 8 աֆղանցի զինծառայող, ևս 5-ը ստացել են վնասվածքներ:

Լոգար նահանգում ակտիվ են «Թալիբանի» զինյալները, սակայն այն հատվածում, որտեղ գտնվել է զորանոցը, զինյալներ չեն եղել: Բացի այդ՝ բարձրացված է եղել նաև աֆղանական դրոշը:
Սկսվել է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031