Բաժիններ՝

Մերկելը հաստատել է Հունաստանի պարտքային բեռը թեթևացնելու հնարավորությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է Հունաստանի պարտքային բեռը թեթևացնելու հնարավորությունը, ընդ որում՝ նա դարձյալ բացառել է, որ եվրոգոտուց դուրս չգալու պարագայում Հունաստանի հիմնական պարտքը դուրս կգրվի, հայտնում է Bloomberg-ը:

Եվրոգոտու երկրները դիտարկում են Հունաստանի պարտքային պարտականությունների մարման ժամկետի երկարեցման հարցը, հայտարարել էր Մերկելը գերմանական ARD հեռուստաընկերության հետ զրույցում:

Նրա խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե վարկատուների առաջին գնահատականը ցույց տա, որ Հունաստանը իրականացնում է բարեփոխումների ծրագիրը, որը ենթադրում է բյուջետային տնտեսության խստացում ու աշխատաշուկայի փոփոխություն, նշել է կանցլերը:

«Սակայն ոչ հիմա, այլ հետո»,-ասել է նա:
Մերկելի խոսքով՝ Հունաստանի ցանկությունը՝ մնալ եվրոգոտում, բացառում է «երկրի պարտքի դասական դուրսգրումը 30-40%-ով, քանի որ խախտում է եվրոպական օրենսդրությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031