Բաժիններ՝

Հետաքրքիր փաստեր Մուհամեդ Ալիի մասին

1. Ալին ֆիլանտրոպ է, պացիֆիստ և հակառասիստ:

2. Ալին 81 կգ քաշային կարգի Աշխարհի եռակի չեմպիոն է և Օլիմպիական չեմպիոն:

3. Ալին ամուսնացել է 4 անգամ:

4. Ալին ունի 9 երեխա` 2 տղա, 7 աղջիկ:

5. Ալիի հասակը 191 սմ է, քաշը` 97 կգ:

6. Պրոֆեսիոնալ բռնցքամարտում Ալին անցկացրել է 61 մենամարտ, որից 56-ում հաղթել է` 37-ը` նոկաուտով, 5-ում պարտվել է:

7. Ալին «Օսկարի» է արժանացել «Երբ մենք արքաներ էինք» ֆիլմի համար:

8. Ալին բռնցքամարտով սկսել է զբաղվել 12 տարեկանից:

9. Ալիի կուռքը Շուգար Ռեյ Ռոբինսոնն է:

10. Ալին ոչ մի անգամ նոկաուտի չի ենթարկվել:

11. Ալին բռնցքամարտի պատմության մեջ համարվում է ամենաարագ ծանր քաշայինը:

12. 70-ականներին Ալին երկրագնդի ամենահայտնի մարդն էր:

13. Ալիի դուստրը` Լեյլա Ալին եղել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի Աշխարհի չեմպիոն:

14. Ալին միակն է, ով 5 անգամ դարձել է Տարվա լավագույն բռնցքամարտիկ:

15. Ալին միակ բռնցքամարտիկն է, ով աստղի է արժանացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»:

16. Ալին միակն է, ով կարողացել է նոկաուտի ենթարկել Ջորջ Ֆորմենին, Չակ Վեպներին և Բոնավենին:

17. Ալին տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ:

18. Պրոֆեսիոնալ ռինգում Ալին անցկացրել է 549 ռաունդ:

19. Ալին մետիս է: Նա ունի նաև իռլանդական արյուն:

20. Բրյուս Լիի և Մուհամեդ Ալիի հարվածների արագությունը նույնն է` 1/20 մասը:

21. Ալին միջնակարգ կրթություն է ստացել:

22. 1998թ. Ալին դարձել է ՄԱԿ-ի խաղաղության դեսպան:

23. Բրյուս Լիի կուռքը եղել է Ալին:

24. Թայսոնի բոլոր 5 մարզիչները կարծում են, որ իր լավ ժամանակներում Ալին կհաղթեր Թայսոնին:

25. 1990թ. Ալին հասել է` Իրաքից 14 ամերիկացի պատանդների ազատմանը:

26. Ալի-Ֆրեյզեր առաջին մենամարտը կենդանի դիտելիս` 4 տղամարդ մահացել են:

27. Երբ Ֆրեյզերն առաջին անգամ լսում է Ալիի հիվանդության մասին, ուրախանում է և ասում. «Հիմա ես հաստատ Ալիից շատ կապրեմ»: Իսկ երբ Ալին է լսում Ֆրեյզերի հիվանդության մասին, արտասվում է և աղոթում նրա համար:

28. Ալին մուսուլման է:

29. Ալին համարվում է կենդանի լեգենդ:

30. Ալի-Նորթոն առաջին մենամարտի ժամանակ Ալին 12 ռաունդ անցկացրել է կոտրված ծնոտով:

31. Նորթոնի հետ 2-րդ մարտից առաջ Ալին մարզվել է` աշխատելով որպես անտառահատ և կտրել է 180 ծառ:

32. Ալիի մասին ավելի շատ գիրք է գրվել, քան որևէ այլ մեկի մասին:

33. Ալին բռնցքամարտով աշխատել է 60 մլն դոլար:

34. Ալիի կյանքի ընթացքում եղել են 13 նախագահներ, 4 կին և 170 մենամարտ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս