Բաժիններ՝

Ֆրանսուա Օլանդն առաջարկում է եվրոգոտու միասնական կառավարություն ստեղծել. Tert.am

Tert.am-ը գրում է. Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Եվրախմբին կոչ է արել եվրոգոտում միասնական կառավարություն ստեղծել:

«Ես առաջարկել եմ վերականգնել Ժակ Դելորի միտքը եվրոգոտու կառավարություն, հատուկ բյուջե, ինչպես նաև խորհրդարան ստեղծելու մասին` ապահովելու համար ժողովրդավարական վերահսկողությունը», – գրել է Օլանդը Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ժակ Դելորին ուղղված նամակում, որը հրապարակել է Journal du Dimanche ամսագիրը:

Ֆրանսիայի նախագահի կարծիքով` դա անհրաժեշտ է Եվրամիությունն ամրապնդելու և Եվրոպայի քաղաքացիներին վերադարձնելու հավատը եվրոգոտու ծրագրերի նկատմամբ, որը խաթարվել է հունական ճգնաժամի պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս