Աշխարհի ամենաթանկ 10 փողոցները
Ամեն տարի Cushman & Wakefield ամսագիրը հրապարակում է աշխարհի ամենաթանկ փողոցների վարկանշային աղյուսակը:
1. Առաջին տեղը պատկանում է ԱՄՆ-ին: Ամենաթանկը ճանաչվել է նյու-յորքյան Upper 5th Avenue փողոցը: Այս փողոցում 1 ք/մ-ի տարեկան վարձավճարը կազմում է մոտ 30 հազար եվրո: Սա Մանհեթենի ամենապատկառելի փողոցներից մեկն է` իր էքսկլյուզիվ բուտիկներով և նորաձև խանութներով:
2. Ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է հոնգկոնգյան Causeway Bay փողոցը: Փողոցի 1 ք/մ-ը զիջում է ամերիկյանին 6000 երվոյով և կազմում է 24 հազար եվրո: Հոնգկոնգի հյուսիսային ափամերձ շրջանի կենտրոնական փողոցում են գտնվում բազմաթիվ երիտասարդական առևտրային կենտրոններ, բարեր և գիշերային ակումբներ:
3. Երրորդ տեղն է զբաղեցնում փարիզյան Avenue des Champs-Élysées-ը: Այստեղ տարածքի 1 ք/մ-ի տարեկան վարձավճարը կազմում է 13 հազար եվրո: Ելիսեյան Դաշտերը Փարիզի գլխավոր փողոցն է: Այս փողոցի վրա են կենտրոնացած բազմաթիվ բանկեր, ավիաընկերությունների գրասենյակներ, տարբեր թերթերի խմբագրություններ, ինչպես նաև ռուսական արիստոկրատական «Ռասպուտին» ռեստորանը և հանրահայտ «Լիդո» կաբարեն:
4. Չորրոդ տեղում է բրիտանական New Bond Street-ը: Տարածքի 1 ք/մ-ի արժեքը այստեղ 10 հազար եվրո է:
5. Հինգերորդ տեղում է հայտնվել Սիդնեյի Pitt Street Mall փողոցը: Այստեղ վարձավճարը կազմում է շաբաթական 450 դոլար:
6. Վեցերորդ հորիզոնականում է միլանյան Via Montenapoleone փողոցը: Այս փողոցում է անցկացվում հանրահայտ միլանյան Բարձր նորաձևության շաբաթը: Տարածքի 1 ք/մ-ի ամսեկան վարձավճարը 8500 եվրո է:
7. Յոթերորդ տեղում է Տոկիոյի Ginza փողոցը: Տարածքի 1 ք/մ-ի ամսեկան վարձավճարը 7000 եվրո է:
8. Ութերորդ տեղը բաժին է հասել սեուլյան Myeongdong-ին: Կորեայի մայրաքաղաքի կենտրոնական առևտրային փողոցը շատ սիրված է տեղի երիտասարդության կողմից: Այստեղ 1 ք/մ-ի գինը կազմում է ամսեկան 7900 եվրո:
9. Իններորդ հորիզոնականը զբաղեցրել է ցյուրիխյան Bahnhofstrasse-ը: Անշարժ գույքի արժեքով այս փողոցը 2011թ. ամենաթանկն էր Եվրոպայում և երրորդն էր աշխարհում: 2013թ. զբաղեցրել է յոթերորդ տեղը, իսկ հիմա իններորդ հորիզոնականում է: Վարձավճարը 1 ք/մ-ի կազմում է ամսեկան 7500 եվրո:
10. Տասներորդ տեղում է մոսկովյան Ստոլեշնիկով նրբանցքը` 1 ք/մ-ը 4500 եվրո արժեքով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը