Բաժիններ՝

Որոշվել են երկրները, որտեղ ամենաշատը կան կին միլիարդատերեր

Պարզվել է, որ ամենաշատը կին միլիարդատերեր ապրում են Անգոլայում, Չիլիում և Պերուում:

Approved Index ընկերությունը հետազոտություն է իրականացրել, որի օգնությամբ պարզել է, թե որ երկրներում են ամենաշատը ապրում կին միլիարդատերերը: Բացի դրանից, մասնագետները սահմանել են տարբեր երկրներում սուպերհարուստ տղամարդկանց և կանանց տոկոսային հարաբերությունը, գրում է Independent-ը:

Անալիզի են ենթարկվել 70 երկրների 1800 միլիարդատերերի տվյալները և պարզվել է, որ Անգոլան միակ երկիրն է աշխարհում, որտեղ միլիարդ աշխատած կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ: Մասնավորապես, այս աֆրիկյան երկրում կա մեկ կին միլիարդատեր, բայց ոչ մի տղամարդ` նման ֆինանսական դրությամբ:

Ներկայացնում ենք 10 երկրներ, որտեղ ամենաշատը կան կին միլիարդատերեր`

1. Անգոլա – 1 կին (երկրում միլիարդատերերի ընդհանուր թվի 100 տոկոս)
2. Չիլի – 12 կին (33,3 տոկոս)
3. Պերու – 6 կին (33,3 տոկոս)
4. Մոնակո – 3 կին (33,3 տոկոս)
5. Շվեյցարիա – 28 կին (27,59 տոկոս)
6. Թուրքիա – 32 կին (25 տոկոս)
7. Բրազիլիա – 54 կին (24,07 տոկոս)
8. Իսպանիա – 21 կին (23,8 տոկոս)
9. Շվեդիա – 23 կին (21,7 տոկոս)
10. Կորեա – 30 կին (20 տոկոս)

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս