Բաժիններ՝

Սրտի հիվանդության առաջին նշանները և անոթային պրոբլեմները նկատելի են 5 տարեկան հասակում

Մասնավորապես դա կապված է վիտամին D-ի դեֆիցիտից: Արևապաշտպան մանկական միջոցների տարածման հետ ավելի հաճախ է հանդիպում վիտամինի դեֆիցիտը, քանի որ D վիտամինը արտադրվում է արևից: Ինչ վերաբերում է սրտի հիվանդություններին, ապա այն ամբողջ աշխարհում սպանում է ավելի քան 7 մլն մարդ: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:

Հաճախ պրոբլեմները առաջանում են նաև խոլեստերինի մակարդակի բարձրացումից: Եվ այժմ գիտնականները գտել են կապը խոլեստերինի ցուցանիշների և վիտամին D-ի միջև` 1-5 տարեկան երեխաների մոտ: Ավելի վաղ մասնագետներն արդեն խոսել էին սրտանոթային հիվանդություններ ունեցող մեծահասակների մոտ վիտամինի դեֆիցիտի և ճարպակալման, բարձր ճնշման, ինչպես նաև շաքարային դիաբետի կապի մասին:

Նոր հետազոտությունը ամբողջովին համապատասխանեցրել է երեխաների մոտ վիտամինի մակարդակը և արյան մեջ խոլեստերինի ընդհանուր մակարդակը: Պարզվում է, որ ինչքան բարձր է վիտամինի մակարդակը, այնքան ցածր է խոլեստերինը: Հետևաբար, կարելի է արդեն վաղ հասակում, փոխելով սննդակարգը և ապրելակերպը` կանխարգելել հիվանդության զարգացումը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031