
«Մանչեսթեր Յունայթեդը» նոր համալրումներ կունենա

Անգլիական մամուլը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը հայտնել է, որ դեռ չի ավարտել ձեռքբերումները, և մտադիր է թիմ հրավիրել նվազագույնը 2 խաղացողի:
Այս ամառ մանչեսթերյան ակումբը մոտ 75 մլն ֆունտ է ծախսել՝ գնելով աջ պաշտպան Մատեո Դարմիանին, կենտրոնական պաշտպաններ Բաստիան Շվայնշտայգերին և Մորգան Շնեյդերլենին, հարձակվողի դիրքում հանդես գալու ընդունակ վինգեր Մեմֆիս Դեպային:
Այս ամենը մարզչին բավարար չի թվում, քանի որ նա ցանկանում է ևս մի քանի դիրք ամրապնդել և ստանալ նոր թիմ:
Մամուլի ասուլիսներում նա նշել է, որ դեռ չի ավարտել իր տրանսֆերային արշավը և նոր համալրումներ է փնտրում:
«Խաղացողների ընտրության ժամանակ մեզ անհրաժեշտ է հավասարակշռություն, և ես կարծում եմ, որ մենք առաջվա պես նվազագույնը 2 դիրքում նորեկների կարիք ունենք: Ցանկացած հնարավորության դեպքում մենք պետք է կատարենք այդ գնումները:
Սակայն չպետք է գնենք պատահական խաղացողների: Մեզ պետք է ֆուտբոլիստ, ով կբարձրացնի մեր մակարդակը: Պետք է վստահ լինեմ, որ այդ խաղացողը կդիմանա Պրեմիեր լիգայի ռիթմին»:
The Guardian-ը հավաստիացնում է, որ այս պահին Լուի Վան Գալի հիմնական նպատակը ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին է:Մանչեսթերյան ակումբի մարզիչները հետաքրքրում են նաև «Ռեալ Մադրիդի» պաշտպան Սերխիո Ռամոսը և «Վալենսիայի» ֆուտբոլիստ Նիկոլաս Օտամենդին:
Սիրարփի Աղաբաբյան