Բաժիններ՝

Դե Խեան պլանավորում է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալ այս կամ մյուս ամառ

Մարզական պարբերականները չեն դադարում խոսել իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի հավանական տեղափոխության մասին: Լուրը լուրի հետևից, ենթադրությունը ՝ ենթադրության, սակայն պաշտոնական տեղեկատվություն այդպես էլ չկա:

Հիմա էլ Sky Sports-ը հայտնում է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան մտադիր է ակումբից հեռանալ ամռանը: Բայց նա կարող է հեռանալ նաև մեկ տարուց՝ պայմանով, որ կստանա ազատ գործակալի կարգավիճակ:

Անգլիական մամուլը գրում է, որ կարմիր սատանաները չեն էլ պատրաստվում հետ կանգնեցնել դարպասապահին իր որոշումից։ Անգլիական մամուլի համաձայն փոխարինողի հիմնական թեկնածուն Ամստերդամի «Այաքսի» դարպասապահ Յասպեր Սիլեսենն է:

Դե Խեայի ծառայություններով ամենից ակտիվ հետաքրքրվում էր Մադրիդի «Ռեալը», սակայն, երբ պարզ դարձավ, որ մադրիդյան ակումբը ձեռք է բերել Կիկո Կասիլիային, այս խոսակցությունները մարեցին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031