Բաժիններ՝

Վիդալը հրաժեշտ տվեց թուրինցիներին

«Յուվենթուսի» կիսապաշտպան Արթուրո Վիդալն Instagram-ի իր էջի միջոցով հրաժեշտ է տվել թուրինյան ակումբի երկրպագուներին: Վիդալը ակումբում անցկացրած տարիները համարում է իր կարիերայի լավագույնները:

«Դուք՝ երկրպագուներդ, միշտ հիանալի եք ինձ վերաբերվել: Շատ կկարոտեմ ձեզ: «Յուվենթուս», շնորհակալ եմ ամեն ինչի համար»,- գրել է չիլիացի կիսապաշտպանը սոցիալական կայքերում:

Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, ըստ որի Վիդալը 35 միլիոն եվրոյի դիմաց կտեղափոխվի «Բավարիա»: 28-ամյա ֆուտբոլիստը մյունհենցիների հետ համաձայնեցրել է 4 տարվա պայմանագրի պայմանները: Ըստ պայմանավորվածության, ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 6.5 միլիոն եվրո:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031