
Արթուր Աբրահամը նոկաուտի է ենթարկել Շտիգլիցին

Գերմանիայում տեղի ունեցավ չորրորդ մենամարտը սուպերմիջին քաշային կարգի WBO վարկածով Աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և գոտու հավակնորդ Ռոբերտ Շտիգլիցի միջև: Աբրահամը 6-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց մրցակցին:
Հիշեցնենք, որ առաջին անգամ բռնցքամարտիկները ռինգում հանդիպել են 2012թ. օգոստոսին: Դատավորների միանձնյա որոշմամբ այդ մենամարտում հաղթող էր ճանաչվել Արթուր Աբրահամը: Հաջորդ տարի Շտիգլիցը ռևանշի հասավ` հաղթելով տեխնիկական նոկաուտով:
Երրորդ մենամարտը տեղի էր ունեցել 2014թ. մարտին, որը` դատավորների կիսված որոշմամբ հաղթել էր Արթուր Աբրահամը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը