5 հետաքրքիր փաստ ֆուտբոլիստների մասին
1. Դիեգո Մարադոնան դեռևս «Նապոլիի» կազմում հանդես գալու ժամանակներից չի վճարել բավականին խոշոր հարկեր, և հիմա այդ գումարը կազմում է մոտ 40 մլն դոլար: Դրա համար էլ, երբ Մարադոնան լինում է Իտալիայում, միշտ ինչ-որ իրից զրկվելու վտանգի առջև է հայտնվում: 2006թ. Իտալիայի ոստիկանությունը բռնագրավել է ֆուտբոլիստի Rolex-ը, իսկ 2009թ.` ականջօղը, որը հետագայում վաճառվել է աճուրդում:
2. Իսպանական «Մալյորկայի» արգենտինացի դարպասապահ Կարլոս Ռոան իր կարիերայի գագաթնակետին հայտարարեց դրա ավարտի մասին, չնայած նրանով հետաքրքրվում էին «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Իր որոշումը նա բացատրեց նրանով, որ երրորդ հազարամյակի գալու հետ մեկտեղ՝ սպասել է աշխարհի վերջին: Դրանից հետո, իհարկե, նա վերադարձավ ֆուտբոլ: Բայց արդեն խաղում էր ցածր դիվիզիոններում:
3. Լև Յաշինը ոչ միայն ֆուտբոլի դարպասապահ է եղել, այլև հոկեյի: 1953թ. նա դարձել է հոկեյի ԽՍՀՄ գավաթակիր և բրոնզե մեդալակիր: Յաշինին ցանկանում էին հրավիրել հոկեյի հավաքական` Աշխարհի չեմպիոնատին մասնակցելու համար, բայց նա որոշեց մնալ միայն ֆուտբոլում:
4. Որոշ ֆուտբոլային դարպասապահներ օգնում են իրենց թիմերին ոչ միայն՝ դարպասը «չոր» պահել, այլ նաև՝ 11 մետրանոց և տուգանային հարվածներով գոլեր են խփում: Ավելի հաճախ այդպիսի գոլեր խփում են Հարավային Ամերիկայի դարպասապահները: Ֆուտբոլի պատմության մեջ ամենաշատն աչքի է ընկել բրազիլացի Ռոժերիո Սենին, ով խփել է 123 գնդակ: Լայն ճանաչում ունի նաև Պարագվայի էքստրավագանտ դարպասապահ Խոսե Լուիս Չիլավերտը: Նա խփել է 62 գնդակ, բայց մնում է միակ դարպասապահը, ում հաջողվել է 1 խաղի ընթացքում հեթ-տրիկ անել:
5. 2008թ. ՄԱԷ-ի շեյխ Մանսուրի ընկերությունը գնեց անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբը: Ակումբի գործադիր տնօրենի հետ հեռախոսային խոսակցություններից մեկի ժամանակ Շեյխն ասել է. «It’s all getting messy» («Ամեն ինչ բարդանում է»): Տնօրենը լավ չի լսում և այդ արտահայտությունը հասկանում է՝ որպես «Բարսելոնայից» Մեսսիին գնելու ցուցում: Սակայն իսպանական ակումբը մերժում է 30 մլն ֆունտով իր առաջատարին վաճառելու առաջարկը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը