Բաժիններ՝

Սերխիո Ռամոսը կմնա «Ռեալում». Ռաֆա Բենիտես

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչը հայտնել է, որ ակումբը չի պատրաստվում բաժանվել Սերխիո Ռամոսից: Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», և նա հանդիսանում է ակումբի պլանների անբաժանելի մասը, հայտնել է Ռաֆա Բենիտեսը:

«Շատ խոսակցություններ կան Սերխիո Ռամոսի հետ կապված իրավիճակի առիթով,- ասել է Բենիտեսը լրագրողներին Մելբուրնում: -Ինձ համար նա հսկայական պրոֆեսիոնալ է: Նա անում է այն ամենը, ինչ պահանջում է թիմը, և ինչ խնդրում եմ ես նրանից:

Եվ ինձ համար շատ կարևոր է, որ ակումբի նախագահը նշել է Սերխիո Ռամոսի` ակումբում մնալու մասին:

Ես ամառվա ընթացքում խոսել եմ նրա հետ իմ մտքերի և նրա ապագայի մասին: Ես Սերխիոյին դիտարկում եմ՝ որպես թիմի անբաժանելի մաս: Նա հաղթող է, և դա շատ անհրաժեշտ է մեր թիմին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս