Ջոնի Դեփի դուստրը դարձել է Chanel-ի ակնոցների գովազդային արշավի դեմքը
Ջոնի Դեփի ու Վանեսա Պարադիի 16-ամյա դուստրը դարձել է Chanel-ի գովազդային արշավի նոր դեմքը, հայտնում է viva.ua-ն:
Լիլի-Ռոուզը ներկայացրել է արևապաշտպան ակնոցների նոր շարքը՝ գնալով իր մոր հետքերով, ով մինչ օրս համագործակցում է Chanel-ի հետ:
«Լիլի-Ռոուզը հիանալի է՝ օժտված աստղ դառնալու բոլոր հատկանիշներով»,-ասել է հիացած Կառլ Լագերֆելդը:
Կուտուրիեն անձամբ է լուսանկարել շիկահեր աղջկան նորաձևության տան աշուն-ձմեռ-2015-2016 ակնոցների նոր հավաքածուի համար:
Նրա լուսանկարները արդեն սեպտեմբերին կզարդարեն նորաձևության ամսագրերը: