Բաժիններ՝

Եզակի կադրեր. Ինչպես է փոքրիկ Էլիզաբեթ 2-րդը նացիստական ողջույն հղում

Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ հիասթափված է 1933թ. կադրերի հրապարակումից, որտեղ երևում է, թե ինչպես է Մեծ Բրիտանիայի ապագա թագուհի Էլիզաբեթ 2-րդը, ենթադրաբար, ձեռքը վեր պահում նացիստական ողջույնի պես:

Տեսագրության մեջ, որը հրապարակել է Sun թերթը, երևում է 7-ամյա Էլիզաբեթը մոր, քրոջ ու հորեղբոր հետ: Ներկայում հայտնի չէ, թե ինչպես է թերթին հաջողվել ստանալ այդ կադրերը ու թե ինչ հանգամանքներում են կադրերն ընդհանրապես արվել:

Բուքինգհեմյան պալատը հիասթափություն է արտահայտել այն բանի կապակցությամբ, թե ինչպես է թերթին հաջողվել ստանալ 80 տարի առաջ արված տեսագրությունը:
Սև-սպիտակ տեսագրության մեջ, որը տևում է 17 վայրկյան, ցուցադրված է, թե ինչպես է Մեծ Բրիտանիայի ապագա թագուհին խաղում շան հետ Բալմորալ դղյակի պարտեզում: Նրա մայրը ձեռքը պարզում է նացիստական ողջույնի ձևով, ինչից հետո, նայելով մորը, Էլիզաբեթը կրկնում է այդ ժեստը: Արքայազն Էդվարդը՝ Մեծ Բրիտանիայի ապագա թագավոր Էդվարդ 8-րդը, նույնպես բարձրացնում է ձեռքը:

150718004049_nazi_salute_626x470_thesunpawire

Ենթադրաբար, տեսագրությունն արվել է 1933-1934թթ., երբ Հիտլերն իշխանության էր եկել Գերմանիայում:
Sun-ի խմբագրականում ասվում է, որ թերթը այդ կադրերը հրապարակելու որոշում է կայացրել, քանի որ տեսագրությունն ունի հասարակական մեծ նշանակություն ու Էդվարդի «լավ վավերագրված» համակրանքը նացիստների նկատմամբ այդ կադրերին տալիս է պատմական նշանակություն:

Էդվարդին, ով Մեծ Բրիտանիայի գահին անցկացրեց մեկ տարուց էլ քիչ պակաս ժամանակահատված, բազմիցս են մեղադրել նացիստական հայացքներ ունենալու մեջ: Պահպանվել է լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է նա Հիտլերի հետ հանդիպոլ 1937 թվականին:

150718004625_edward_624x351_pa

«Այդ կադրերը թաքցվել են 82 տարի: Մենք դրանք այսօր հրապարակում ենք՝ իմանալով, որ դրանք ոչ մի պարագայում չեն կարող բացասական ազդեցություն թողնել մեր թագուհու, նրա հանգուցյալ քրոջ ու մոր վրա: Դրանք, սակայն եզակի վկայություն են Էդվարդ 8-րդի ու նրա ընկերների այլասերված նախապաշարումների այդ մռայլ, պարանոյիկ ու բուռն տասնամյակում»,-նշվում է թերթի խմբագրականում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս