Բաժիններ՝

Դալայ-լամայի մասին թվիթից հետո Չինաստանում Maroon 5-ի համերգը չեղյալ է հայտարարել

Ամերիկյան Maroon 5 ռոք խմբի համերգները Չինաստանում չեղյալ են հայտարարվել, հայտնում է The Guardian-ը: Երաժիշտները ծրագրել էին հանդես գալ Շանհայում ու Պեկինում սեպտեմբերին ասիական մեծ շրջագայության շրջանակում:

Կազմակերպիչները չէին բացատրել որոշումը:

Խմբի երկրպագուների կարծիքով՝ չինական իշխանություններին կարող էր դուր չգալ այն փաստը, որ խմբի ստեղնաշար Ջեսսի Կարմայքլը բացահայտ աջակցում է Տիբեթի արտաքսված հոգևոր առաջնորդ Դալայ լամային: Վերջիններս ենթադրում են, որ պատճառը Կարմայքլի Twitter-յան գրառումն է, որը հրապարակվել էր հուլիսի 4-ին:

Դրանում երաժիշտը հայտնել էր Դալայ-լամայի հետ հանդիպման մասին: Ավելի ուշ թվիթը հեռացվել էր:
Չինաստանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել իրավիճակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031