Սարսափելի կադրեր. ԴԱԻՇ-ը առաջին անգամ ցուցադրել է, թե ինչպես է 10-ամյա տղան գլխատում պատանդ տղամարդուն
ԴԱԻՇ-ը առաջին անգամ տեսանյութ է տարածել, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է Սիրիայի Հոմս նահանգում գլխատվում սիրիական կառավարական ուժերի հրամանատարներից մեկը, հայտնում է Dailу Mail պարբերականը:
Դեպքը տեղի է ունեցել ահաբեկիչների Ալ-Բոսայրի ռազմական անցակետի վրա կատարած հարձակումից հետո:
Պարբերականը նշում է, որ ԴԱԻՇ-ը վաղուց է օգտագործում փոքր տղաների իր սարսափելի ոճիրների իրականացման համար, սակայն երեխային որպես դահիճ օգտագործելը պատանդին գլխատելըու նպատակով միանգամայն նոր երևույթ է ահաբեկիչների համար: