Բաժիններ՝

Պամելա Անդերսոնը բաց նամակ է գրել Պուտինին

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Պամելա Անդերսոնը, ով հայտնի է որպես շրջակա միջավայրի պահպանության ու կենդանիների իրավունքների համար պայքարող ակտիվիստ, իր SEA Shepherd կազմակերպության կայքում բաց նամակ է տեղադրել՝ ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Նամակում դերասանուհին խնդրում է խոչընդոտել Իսլանդիայից Ճապոնիա ֆինվալի միս (Balaenoptera physalus) տեղափոխող նավի տեղաշարժը: Անդերսոնն ահազանգում է, որ Winter Bay նավով ֆինվալի մոտ 1700 տոննա միս է տեղափոխվում:

Այս կենդանիները կապույտ կետի «ազգակիցներն են» ու գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են անցած դարի կեսին: Ֆինվալների որսը արգելված է 1982 թվականից, սակայն 2006 թվականին Իսլանդիան միակողմանի կերպով վերսկսեց այդ կենդանիների կոմերցիոն որսը:

Winter Bay նավը, որը գրանցված է Սենթ-Քիթսում, ներկայում գտնվում է Նորվեգիայի ափերի մոտ, որտեղ սպասում է եղանակային պայմանների բարելավմանը Հյուսիսային սառուցյալ օվկիանոսով նավարկելու համար:

Նախկինում նավին արգելել էին հատել Սուեզի ու Պանամայի ջրանցքները, քանի որ նավը խախտում է անհետացման եզրին գտնվող վայրի ֆլորայի ու ֆաունայի տեսակների միջազգային առևտրի կոնվենցիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս