Բաժիններ՝

ԵՄ-ն առաջարկում է խստացնել օդաչուների ստուգման պահանջները

Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) կոչ է արել խստացնել քաղավիացիայի օդաչուների ստուգման կանոնները, որպեսզի բացառվի Germanwings ընկերության ինքնաթիռի ողբերգության կրկնությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մասնավորապես, EASA-ն առաջարկում է ներդնել օդաչուների հոգեկան վիճակն ստուգող հավելյալ հոգեբանական ստուգումներ ու ալկոհոլի ու թմրանյութերի թեսթեր: Ստուգումների արդյունքները պետք է հայտնվեն ԵՄ ընդհանուր բազայում:
Բացի այդ՝ առաջարկվում է որքան հնարավոր է աջակցել «երկու մարդ օդաչուի խցիկում» կանոնին, որը ԵՄ որոշ երկրներ ներմուծել էին անմիջապես ողբերգությունից հետո:

Հիշեցնենք, որ Airbus A320 ինքնաթիռը մարտին աղետի էր ենթարկվել ֆրանսիական Ալպերում: Բարսելոնից Դյուսելդորֆ ուղևորվող ինքնաթիռում գտնվել է 150 մարդ: Նրանք բոլորն էլ զոհվել էին:

Երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցի գործողությունները դատախազությունը որակել էր որպես չկանխատեսված սպանություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031