Բաժիններ՝

Կրույֆը «Բարսելոնայի» ղեկավարության որոշումներն անվանել է աբսուրդային

«Բարսելոնայի» նախկին գլխավոր ֆուտբոլիստ և մարզիչ Յոհան Կրույֆը քննադատել է թիմի ներկայիս նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին և նրա ղեկավարած աշխատակազմի գործունեությունը:

Հոլանդացու քննադատությունը հատկապես վերաբերում է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ձեռքբերմանը, ում համար Բարտոմեուն և իր ներկայացուցիչներն առաջարկել էին 80 մլն եվրո:

Ըստ լեգենդար ֆուտբոլիստի՝ կատալոնական ակումբի գլխավոր իմիջն իր ակումբի սաներն են, ինչպիսիք են Մեսսին, Չավին, Ինիեստան: Պոգբայի նման ֆուբոլիստների համար մեծ գումարներ առաջարկելը, ըստ Կրույֆի, ոչնչացնում է ակումբի համբավը և գաղափարախոսությունը: Նման որոշումները Կրույֆին թվում են աբսուրդ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031