Իսրայելում հայտնաբերել են Ալեքսանդր Մակեդոնացուն պատկերող խճանկար
Իսրայելում՝ Ստորին Գալիլեայի հնագույն սինագոգերից մեկում հայտնաբերվել է խճանկար, որը պատկերում է ռազմիկի ու հրեա հոգևորականի հանդիպումը:
Վարկածներից մեկի համաձայն՝ այդ ռազմիկն Ալեքսանդր Մակեդոնացին է, մեկ այլ վարկածի համաձայն՝ Անտիոքսոս 4-րդը, հայտնում է The Daily Mail-ը:
Խճանկարը հայտնաբերվել է մի խումբ ամերիկացի հնագետների կողմից, որոնց ղեկավարել է պրոֆեսոր Ջոդի Մագնեսը Հյուսիսային Կարոլինայից: Պրոֆեսորը ենթադրում է, որ խճանկարում պատկերվածը հենց Ալեքսանդր Մեծն է հրեա հոգևորականի հետ հանդիպմանը:
Իսրայելցի գիտնականների կարծիքով, որոնք համամիտ չեն ամերիկացի մասնագետի հետ, խճանկարում պատկերված են կրոնական թեմաներով այլ իլյուստրացիաներ:
Պեղումների ընթացքում սինագոգի հատակին հայտնաբերվել են նաև փղերի ու միֆական արարածների պատկերներով խճանկարներ:
Տեսանյութը՝ այստեղ