
Չիրո Իմոբիլեն բուժզննում կանցնի «Սևիլիայում»

Իսպանական Marca-ն տեղեկացնում է, որ իտալացի հարձակվող Չիրո Իմմոբիլեն հաջորդ շաբաթվա սկզբում, հավանաբար, բուժզննում կանցնի «Սևիլիայում»:
Ըստ աղբյուրի, դա տեղի կունենա եկող շաբաթվա սկզբում: Բուժզննումից հետո ֆուտբոլիստն իսպանական ակումբի հետ 4 տարվա պայմանագիր կկնքի:
Ֆինանսական հարթակում դեռ հստակ տեղեկատվություն չկա, բայց ավելի վաղ մամուլը գրում էր, որ «Սևիլիան» ֆուտբոլիստի համար կարող է 12 մլն եվրո վճարել:
Սիրարփի Աղաբաբյան