Բաժիններ՝

Վլադիմիր Կլիչկո. «Ես բրիտանացի շատախոսների հետ մենամարտելու փորձ ունեմ»

Ուկրաինացի չեմպիոնը պատմել է Ֆյուրիի հետ սպասվող մարտի մասին:

WBA, WBO, IBF, IBO վարկածներով գերծանրքաշային կարգի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է, որ Թայսոն Ֆյուրին իր մեծախոսությամբ նման է իր նախկին մրցակից Դևիդ Խեյին:

Միևնույն ժամանակ, ուկրաինացին նշել է, որ Ֆյուրին ռինգում ավելի վտանգավոր է, քան Խեյը:

«Այս իրավիճակը շատ նման է Խեյի հետ իմ մարտին: Ֆյուրին մեծ բերան ունի, և նա ինքը շատ ավելի հայտնի է, քան իր մարտերը: Ես բրիտանացի շատախոսների հետ մենամարտելու փորձ ունեմ: Ես մենամարտել եմ նաև բարձրահասակ տղայի` Մարիուշ Վախի հետ: Այնպես որ, այդ փորձն էլ ունեմ:

Ես ունեցել եմ նաև հակառակորդներ, որոնց չեմ ծեծել, բայց նրանք այդ չափերի չեն եղել և մարտի ժամանակ աջակողմյան դիրքը չեն փոխել ձախակողմյանի, ինչպես դա անում է Ֆյուրին: Նա շատ հեշտությամբ է դա անում:

Մտածում եմ, որ այս մարտի շուրջ իրարանցումը պակաս չի լինի, քան Խեյի հետ մարտի ժամանակ: Բայց Խեյն առաջին ծանր քաշի մարտիկ է, իսկ Ֆյուրին մեծ, բարձրահասակ գերծանրային է` մեծ բերանով և ոչ ոքի կողմից չծեծված: Դա իրական սպառնալիք է չեմպիոնի համար, և շատերն ուզում են տեսնել, թե ինչպես է չեմպիոնը նրա հարցերը լուծում»,- Կլիչկոյի խոսքերը մեջբերել է ESPN-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս