
«Ռեալը Մադրիդը» պայմանավորվել է «Յուվենթուսի» առաջատարի հետ

«Յուվենթուսի» կիսապաշտպան Արթուրո Վիդալը մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն:
Ինչպես հայտնում է La Tercera-ն, Արթուրո Վիդալի ներկայացուցիչները հանդիպել են Մադրիդյան «Ռեալի» ներկայացուցիչների հետ: Երկու կողմերն էլ կարողացել են պայմանավորվել ֆուտբոլիստի անձնական պայմանագրի բոլոր նյուանսների մասին:
Այժմ «Ռեալին» մնում է հասնել պայմանավորվածության «Յուվենթուսի» հետ` ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի վերաբերյալ: Ֆուտբոլիստին մոտիկ աղբյուրները տեղեկացնում են, որ Վիդալն արդեն պատրաստվում է «Ռեալ» տեղափոխվելուն և պայմանագիր ստորագրելուն:
Արթուրո Վիդալը թիմում կստանա ամենաբարձր աշխատավարձերից մեկը:
Հիշեցնենք, որ sport.bigmir.net-ը տեղեկացրել էր այն մասին, որ «Յուվենթուսի» գլխավոր տնօրենը բացառել էր «Ռեալի» կողմից Արթուրո Վիդալի նկատմամբ հետաքրքրության փաստը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը